ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայոց լեռների մանրակերտերը` երկրաբանական թանգարանում

Հայոց լեռների մանրակերտերը` երկրաբանական թանգարանում
17.09.2016 | 12:07

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում կայացավ պարսկահայ երկրաբան Գևորգ Նուբարյանի պատրաստած հայոց լեռների մանրակերտերի ցուցադրությունը: Բարերարի` հայրենիքին նվիրաբերած հավաքածուն շուրջ ինը տարի տեղից տեղ է պտտվել և միայն այս տարի գտել իր մշտական հանգրվանը: Ցավոք, Գևորգ Նուբարյանն այլևս մեզ հետ չէ, ցուցադրության բացումից օրեր առաջ կյանքից հեռացավ նաև բարերարի այրին:

«Թանգարանին նվիրաբերած նմուշները ներկայացնում են Հայկական լեռնաշխարհի յոթ մանրակերտեր՝ Սևանա լիճը շրջապատված հրաբխային լեռներով, Արարատ լեռ, Սյունիքի բարձրավանդակ, Արագած լեռ, որը կազմված է 50 հորիզոնականներից՝ 1:200000 մասշտաբով, Լեռնային Ղարաբաղ, Արա լեռ, որոնք թանգարանում համալրվեցին գիտական նյութերով և երկրաբանական ինստիտուտի գիտաշխատողների հրատարակած երկրաբանական քարտեզներով»,- ասաց երկրաբանության թանգարանի տնօրեն ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, նշելով, որ այդ մանրակերտերով նախատեսում են նաև «Հրաբխային ծագման բնության հուշարձաններ» թեմայով դասընթաց անցկացնել:


Գևորգ Նուբարյանը ծնվել է Իրանի Քերմանշահ քաղաքում: Հետագայում փոխադրվել է Թեհրան: Աշխատել է թատրոնի բնագվառում` որպես բեմադրիչ, ռեժիսոր: Մեծ ներդրում է ունեցել «Արարատ»-ի թատերախմբերը Պարսկաստանի զանազան հայաշատ քաղաքներ տանելու գործում: Զուգընթաց խաղացել է նաև պարսկական ֆիլմերում:


Ամուսնացել է 1958թ.-ին Բելայի հետ և երկու որդի ունեցել՝ Օշինը և Ամուրը:
Պարսկաստանի հեղափոխության բերումով շատ շատերի պես Գևորգը ևս ընտանիքի հետ տեղափոխվել է Փարիզ, իսկ 1984թ.-ին Միացյալ Նահանգներ՝ Լոս-Անջելես:
Զբավել է նաև թարգամանչական գործունեությամբ: Պարսկերեն է թարգմանել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն»-ը: Նաև չափածո գործերի հեղինակ է:

Գևորգ Նուբարյանի վերջին և մեծ իղձն է եղել պատրաստել հայաստանի ռելիեֆային քարտեզի, որը նա ձեռնարկել է, սակայն անավարտ է մնացել՝ մահվան պատճառով: Մահացել է 2007-ի հունիսի 16-ին:


Նուբարյանի գծագրով է կառուցվել Դ.Ղազարյան դպրոցի համերգային դահլիճը, և ի հիշատակ պարոն Գևորգ Նուբարյանի՝ դպրոցի առջև շինվել է հարթակ, որի վրա ամեն առավոտը երեխաները ծածանում են Հայաստանի և Արցախի դրոշները:

Միջոցառմանը ներկա էին Գ. Նուբարյանի բարեկամուհի Աստեղիկ Սարվարյանը, հայաստանյան և սփյուռքահայ մտավորականներ, երկրաբաններ: Ցուցադրվեցին հատվածներ «Երկինքներ բարձունքներում» Գևորգ Նուբարյանի դերակատարմամբ ֆիլմից: Հնչեցին Գ. Նուբարյանի գրական ստեղծագործությունները`թանգարանի աշխատակիցներ Մերի Միսակյանի և Սեդա Ավագյանի ընթերցմամբ: Ցերեկույթն ամփոփվեց «ArtVocal» անսամբլի ելույթով (խմբավար՝ Ա. Բարխուդարյան):

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ